Հսկող տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է մեքենան արագության տակ հայտնվում ծաղկի խանութում, ընդ որում` խանութի աշխատողը հազիվ է փրկվում քնած տաքսու վարորդի մեքենայի տակ մնալուց:
Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում կատարված միջադեպը տեսագրվել է ներսի եւ դրսի հսկող տեսախցիկներով: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է շենքի կայանատեղին մոտեցած մեքենան մխրճվում ծաղկի խանութ եւ հրաշքով վաճառողին վրաերթի չենթարկելով` կանգ առնում մուտքի հակառակ պատի մոտ:











