ԱՄՆ-ի Ազգային օդատիեզերական գործակալության Curiosity  մարսագնացը Մարսի մակերեւույթին առաջին անգամ լճի  գոյության ապացույցներ է գտել: Ըստ գիտնականների` լիճը գոյություն է ունեցել 3,7 միլիարդ տարի առաջ:

Մարսագնացի վերցրած հողի նմուշները պարունակում են ածխածին, ջրածին, թթվածին, ֆոսֆոր, ազոտ եւ ծծումբ, Սան Ֆրանցիսկոյում հայտարարել են Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մասնագետները: Ըստ նրանց` դա խոսում է այն մասին, որ Մարսի Գեյլի խառնարանում սառը լիճ է եղել, որտեղ կարող էին միկրոօրգանիզմներ ապրել:  Նմուշները որոշ չափորոշիչներով նման են Երկրի գետերի հատակին հայտնաբերված նմուշներին:

Մի քանի հազար տարի գոյություն ունեցած լիճը ունեցել է 80 կմ երկարություն եւ 8 կմ լայնություն:

Ըստ գիտնականների` այսօր այդ գտածոները Մարսում կյանքի գոյության ամենավառ ապացույցներն են: