Ազատության հրապարակում դեկտեմբերի 10-ին համակիրների հետ հավաքված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ զգուշացրեց, որ նրանց երթն արտոնված չէ։ Նա զգուշացրեց, որ հայտարարություններից տեղյակ է, որ նրանք պատրաստվում են գնալ նախագահական, ինչը նրանց թույլ չեն տալու անել։
Օսիպյանը նաեւ հրահանգեց հանել Գայ Ֆոքսի դիմակները, քանի որ ակցիաների բոլոր մասնակիցների դեմքերը պետք է երեւան։
Վերջում Օսիպյանը հետաքրքրվեց Շահենի հոր որպիսությամբ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 13։00-ին Ազատության հրապարակում մեկնարկել է նաեւ ՀԱԿ-ի ակցիա-երթը՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը, որը արտոնված է։











