Ազատության հրապարակից մեկնարկած՝ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված բողոքի երթը հասավ ՀՀ-ում Եվրախորհրդի գրասենյակ, որտեղ ՀԱԿ արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի եւ երթի մասնակիցների անունից նամակ հանձնեց ԵԽ գրասենյակի ներկայացուցչին։ Վեց կետից բաղկացած բանաձեւում, որը Ազատության հրապարակում միաձայն ընդունվել էր հավաքվածների կողմից։ (ֆոտոռեպորտաժ)
Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշվող մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթի մասնակիցները կառավարության մոտ հասնելով՝ սկսեցին սուլել՝ իրենց դժգոհությունը հայտնելով երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների առնչությամբ։
Այժմ երթի մասնակիցները վերադառնում են Ազատության հրապարակ։











