Ավստրալիայում չղջիկների դեմ պայքարում են հրազենով: Քուինսլենդ նահանգի Չարթերս Թաուեր քաղաքի իշխանությունները 80 հազար չղջիկների փորձում են վտարել տարածքից:

«Գազետա.ru»-ի փոխանցմամբ, բնակիչները շաբաթներ շարունակ տանջվում էին չղջիկների պատճառով, սակայն բնապահպանները խնդրում էին իշխանություններին ուժ չկիրառել չղջիկների դեմ: Ի վերջո, քաղաքային իշխանությունների համբերության բաժակը լցվել է եւ նրանք անցել են կտրուկ գործողությունների: