ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհին տեսագրել է՝ ինչպես են սառույցի շերտերը շենքի տանիքից սահելով շերտ առ շերտ ընկնում և վնասում փողոցում կանգնած մեքենան:

Բարեբախտաբար տանիքից թափվող ձնակույտի պատճառով ոչ ոք չի վնասվել:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ Տեխասում տեղացած առատ ձյան և սառը փոթորկի պատճառով Տեխաս նահանգի Դալաս քաղաքի շուրջ 22,000 տներ մնացել են առանց էլեկտրականության, իսկ մոտ 1,300 չվերթներ հետաձգվել են: