Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած՝ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթից հետո դեկտեմբերի 10-ին լրագրողները ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» մասին:

«Ես այդ կապակցությամբ ասելու որևէ հատուկ բան չունեմ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։

Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի այդ մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Զուրաբյանը պատասխանեց. «Ես որ ասելիք չունեմ, ինչպե՞ս կարող եմ ասել, թե ինչ է այդ մասին մտածում Տեր-Պետրոսյանը»: