Արենիի բնակիչ Արաբո Խաչատրյանը գողության կատարելու կասկածանքով օրերս բերման է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Նա հաճախ էր գնում Արարատի մազի Մխչյան գյուղ, որտեղ գումարի դիմաց տարբեր աշխատանքներ էր կատարում: Պարզվել էր, որ դեկտեմբերի 4-ին երիտասարդը գյուղի բնակիչներից մեկի տնից գողացել էր բջջային հեռախոս եւ դրամապանակ: Դրանից բացի՝ այդ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորանի վրայից գողացել էր պղնձյա նիկելապատ ջրօրհնեքի խաչը: Երիտասարդը ստորագրությամբ բաց էր թողնվել, կատարվում է քննություն:

Նշենք, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: