Ամերիկացիները ստեղծել են ռազմական մարդանման ռոբոտի նախատիպը: Նոր ռոբոտը ստացել է Valkyrie ոչ պաշտոնական անվանումը:

Ռոբոտը մշակել է NASA-ն՝ Օսթինում Թեքսասի համալսարանի ու թեքսասյան A&M համալսարանի հետ համատեղ: Հետազոտական կենտրոնը նախատիպը պաշտոնապես նշել է որպես R5:

Մշակումն իրականացվում է DARPA Robotics Challenge (DRC) ռազմական նախագծի շրջանակներում:

Ռոբոտի հասակը 1,9 մետր է, զանգվածը՝ 125 կիլոգրամ:  Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն: