Դեկտեմբերի 12-ին, ժամը 00։30-ին, Վանաձորի Շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ կրծքավանադակի եւ որովայնի վնասվածքներով մահացած վիճակում Վանաձորի դիահերձարան է տեղափոխվել Իոան Դեիասը՝ 1960թ. ծնված Ռումինիայի քաղաքացի։

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պարզվել է, որ Իոան Դեիասը բեռնատար մեքենայի վարորդ է եւ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում, նախնական վարկածով, Սատանայի կամուրջ կոչվող ճանապարհահատվածի մոտ, փորձել է շղթաներ գցել անվադողերին եւ ենթարկվել է վրաերթի։

Դեպքի վայր է մեկնել Ճանապարհային ոստիկանության եւ Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը։ Նախնական տվյալով, վրաերթը կատարվել է «Ֆորդ» մակնիշի մեքենայով, որի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Կատարվում են որոնողական աշխատանքներ կասկածելի մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

Տեսանյութը՝ Ժան Գալստյանի