Ամերիկացի 5-ամյա Քլեր Քոչը մանկապարտեզի տոնական հանդեսի ամբողջ ընթացքում ժեստերի լեզվով իր խուլուհամր ծնողներին ցույց է տվել, թե ինքը և իր ընկերներն ինչ են երգում:
Today-ը տեղեկացնում է, որ Քլերի մայրը Today-ին նամակ է գրել ու նշել, որ ինքն ու ամուսինը խուլ են ծնվել, բայց Քլերն ու նրա 2-ամյա քույրիկը լսողական խնդիրներ չունեն: Աղջիկները պարզապես ծնված օրվանից տեսել ու սովորել են ժեստերի լեզուն, քանի որ դա նրանց ընտանիքի առաջին լեզուն է:
Քլերն օգտագործել է ժեստերի լեզուն, քանի որ ցանկացել է, որ իր ծնողները նույնպես հասկանան երգերի բառերը ու վայելեն հանդեսը:
Տեսագրությունը երեք օրվա ընթացքում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել։











