Մեքսիկայի ձախակողմյան Դեմոկրատական հեղափոխական կուսակցության անդամ Անտոնիո Գարսիա Կոնեյխոն Մեքսիկայի կոնգրեսում երկրի պետական նավթաարդյունաբերական ոլորտի վերաբերյալ նոր օրինագծի քննարկման ժամանակ հանել է շորերն ու միայն վարտիքով ելույթ ունեցել:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ կոնգրեսականն այդպես փորձել է բողոքել օրինագծի դեմ, որը, ըստ նրա, թալանում է ազգին:
Մինչեւ այդ Ձախ դեմոկրատական հեղափոխական կուսակցության անդամները փորձել են ամեն կերպ տապալել քննարկումը: Նրանք բղավել են. «Հայրենիքը չի վաճառվում: Հայրենիքը չի վաճառվում»:
Ձայների 353/134 հարաբերակցությամբ ընդունված օրինագիծը Մեքսիկայի կառավարությանը թույլ կտա արտասահմանյան մասնավոր և տեղական ընկերությունների հետ պայմանագրեր կնքել և արտոնագրեր տալ երկրի նավթագազային հանքերի արդյունահանմամբ զբաղվելու համար, ինչը ներկայումս արգելված է Մեքսիկայի Սահմանադրությամբ:
Օրինագծի ընդդիմախոսները վախենում են, որ բազմազգ պետությունները՝ հատկապես ԱՄՆ-ը, կարող է կրկին իր վերահսկղության տակ առնել երկրի նավթարդյունաբերական ոլորտը, ինչպես դա եղել է մինչև 1938թ.։
Մեքսիկան այն 5 գլխավոր երկների շարքում է, որոնք ԱՄՆ օրական 1 միլիոն բարել գազ ու նավթ է արտահանում:











