Կալիֆոռնիայում ոստիկանները բարձր արագությամբ ընթացող արծաթագույն «Շևրոլե Քովերտ» մակնիշի մեքենայի վարորդին մեկ ժամ հետապնդելուց հետո կրակել են նրան, երբ նա մեկ այլ մեքենայի հարվածելուց հետո դուրս է եկել մեքենայից:

Տեսագրությունում երևում է` ինչպես են ոստիկանական մեքենաները հետապնդում նրա մեքենան, որը բարձր արագությամբ ընթանում է փողոցով, և հանկարծ խաչմերուկներից մեկում հարվածում է հանդիպակաց ճանապարհով ընթացող մեքենային: Վթարից հետո մեքենայի վարորդը փորձում է  փախուստի դիմել, բայց հետո դուրս է գալիս մեքենայից, իսկ նրան շրջապատած ոստիկանները կրակ են բացում նրա ուղղությամբ և վնասում վարորդին՝ հրազենային վիրավորում հասցնելով որովայնի հատվածում։

Mirror-ը տեղեկացնում է, որ ամբողջ պատահարը տեսագրվել է ուղղաթիռից և հեռարձակվել  ուղիղ եթերով:

Վարորդին տեղափոխել է հիվանդանոց, հայտնի չէ՝ ինչ վիճակում է։

Պարզ է միայն, որ վարորդը մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ և խախտել է երթևեկության կանոնները: