Լեհաստանի օդանավակայանում անվտանգության աշխատակիցը ուշադիր լինելու և արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է բռնել ընկնող փոքրիկ տղային գետնից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։

Օդանավակայանի տեսախցիկը ֆիքսել է պատահարը, որում երևում է` ինչպես է փոքրիկ տղայի հայրը երեխային նստեցնում սեղանին, որպեսզի հագնի իր վերնազգեստը` օդանավակայանի մետաղորսիչ դետեկտորի միջով անցնելուց հետո:

Երեխայի հայրը դրամապանակը տաբատի գրպանում դնելուց հետո զամբյուղից վերցնում է վերնազգեստը, որ հագնի, սակայն վերցնելուց վերնազգեստը դիպչում է երեխային և նա սեղանից ընկնում է գետնին:

4-5 մետր հեռավորության վրա կանգնած՝ օդանավակայանի անվտանգության աշխատակիցը տեսնում է ընկնող երեխային եւ ձեռքերը պարզած իրեն նետում է գետնին և հասցնում բռնել նրան:

The Telegraph-ը տեղեկացնում է, որ օդանավակայանի անվտանգության աշխատողին իր արագ կողմնորոշվելու ու երեխային լուրջ վնասվածքներից փրկելու համար պարգևատրել են Սուրբ Ծննդյան լրացուցիչ բոնուսով: