ԱԺ-ի առջև հավաքված ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված գազի համաձայնագրի դեմ բողոքող ցուցարարներին, ոստիկանները, որոնց օգնության եկ եկել լրացուցիչ ուժեր, ցուցարարներին ուժով հեռացրել են ԱԺ շենքի ցանկապատերի մոտից, իջեցրել են ներքեւ ու այժմ լրագրողները ցուցարարների հետ ոստիկանական պաշարման մեջ են։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ կտրուկ վատացել է բողոքի ակցիային մասնակցող ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի ինքնազգացողությունը, նրա համար շտապօգնություն են կանչել, սակայն լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ կնոջը։
Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ակտիվիստներին։ Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ տասից ավելի բերման ենթարկված կա։
Ոստիկանները երեք շարք պատ կազմած ցուցարարներին թույլ չեն տալիս տեղաշարժվել։














