ԱՄՆ Վաշինգտոն նահանգում ավտոբուսում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են ավտուբուսի ուղևորները վնասազերծել զինված գողին:
Տեսագրությունում երևում է`ինչպես է 19-ամյա Թրեւոնթ Բրաունը ատրճանակը ձեռքին մոտենում նստած ուղևորներից մեկին և ատրճանակն ուղղում նրա դեմքին: Ուղևորը, տեսնելով ատրճանակը, արագ կողմնորոշվում է, խլում այն գողի ձեռքից, որն ուզում էր իր բջջայինը գողանալ, կանգնում է ու հարձակվում նրա վրա:
Մի քանի հարված գողին հասցնելուց հետո մյուս ուղևորներն օգնության են հասնում, և նրանք միասին կասկածյալին գցում են գետնին։
Ուղևորների մի մասը խուճապահար փորձում է փախչել:
Sky News-ը տեղեկացնում է, որ ուղևորները գողին գետնին տապալած պահել են այնքան ժամանակ, մինչև ոստիկանները ժամանեն:
Թրեւոնթ Բրաունին 15 տարվա ազատազրկում է սպասվում:











