Դեկտեմբերի 21-ի գիշերը Բոլիվիան առաջին անգամ արբանյակ է ուղարկել, որը տիեզերք է դուրս բերել չինական Long March-3B հրթիռակիրը։
Հեռահաղորդկցման արբանյակի մեկնարկն իրականացվել է Չինաստանի հարավ-արեւմուտքում՝ արբանյակների մեկնարկային Սիչան կայանից։ Մեկնարկին անձամբ ներկա է եղել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։
Հաղորդվում է, որ արբանյակը կրում է Թուփակ Կատարիի անունը (Tupac Katari) ՝ հնդիկ առաջնորդ, որը XVI դարում գլխավորել է իսպանացի գաղութարարների դեմ ապստամբությունը ։ Արբանյակը կապի, հեռահաղորդակցման եւ համացանցի հասանելիության ծառայություններ է մատուցելու Բոլիվիայի տարածքում։
Սպասվում է, որ դրա շահագործումը, որն իրականացվելու է 2014թ. մարտին, ըստ փորձագետների, երկրին թույլ կտա տարեկան խնայել մինչեւ 25 միլիոն դոլար։ Արբանյակը ստեղծելու վրա ծախսվել էր 300 միլիոն դոլար, որի 250 միլիոնից ավելին տրամադրել էր Չինաստանը՝ վարկային պայմաններով։ Արբանյակի ստեղծմամբ նույնպես զբաղվել էին չինացի մասնագետները, հայտնում է lenta.ru-՝ն վկայակոչելով Agence France-Presse-ը։











