Ընդդիմությունը դահլիճից դուրս ինչ ուզում է թող անի, թող մեզ այստեղ հանգիստ թողնեն, ինչ ուզում են անեն։ Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերից 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում ընդդիմության՝ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությանը:
«Փոստանջյանը ռիսկ ուներ իմ քարտը վերցնե՞ր։ Չի կարա, հենց էտ ձեւ չի կարա։ Մնացածինը կռիսի նման մտել ա, վերցրել ա, էնտեղ չեն եղել»,- ասաց Մովսիսյանը, պարզաբանելով, որ դահլիճում չի եղել։
«Վերցներ, նվեր կտայի իրան։ Հո, բանկի քարտ չի։ Ինչի՞ց եք վերցնում, որ իմ քարտի վրա փող պետք ա լիներ»,- ասաց Մովսիսյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է վիրավորում Փոստանջյանին՝ նրան անվանելով «կռիս», Մովսիսյանն արձագանքեց. «Դե որովհետեւ էնտեղ դրած էր, էկել ա կռիսի պես վերցրել։ Տեղը ընդեղ ըլեր, թող վեգալեր։ Նշանակում ա, կռիսի նման էկել վեգալել ա»։
Հարցին, թե քվեարկության քարտերի մեջ փո՞ղ է լինում, Մովսիսյանը պատասխանեց. «Կարող ա Զարուհունը, էն մեկինը, էն մյուսինը լինի, իմի մեջ չկա։ Ես վատ չեմ տրամադրված Փոստանջյանին։ Ով ուզում ա լինի, ինձ դավաճան անվանողը իրա մոր փորից չի ելել, ուրեմն մերն անբարոյական ա եղել, եթե մեր նմաններին դավաճան են անվանում։ Ով ուզում ա լինի էս երկում, եթե մեզ դավաճան ա անվանում, ուրեմն իրա մոր փորից հելնելուց անբարոյական ա եղել։ Ով լիչնի ինձ դավաճան անվանի… իրանք լավ գիտեն մենք ինչ անցյալ ունենք եւ ինչ ենք արել այս երկրի համար»։











