Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը ցանկանում է, որ այս տարի ավելի շատ հանդիպումներ լինեն հայերի ու բրիտանացիների միջեւ: «Ես կցանկանայի, որ այս տարի հայերն ու բրիտանացիները ավելի հաճախ հանդիպեին, եւ ավելի շատ ընդհանուր բան ունենային»,-ասել է դեսպանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նա հայ ժողովրդին 2014 թվականի համար ցանկացել է ամենայն բարիք, առողջություն, հարստություն եւ առողջություն:

Ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսն ու Քեթրին Ջեյն Լիչը Հայաստանում Մեծ Բրիտանիան ներկայացնում են 2012 թվականից: Նրանք իրենց պարտականությունները կատարում են հերթականությամբ՝ ռոտացիոն սկզբունքով, 4 ամիսը մեկ փոխարինելով իրար:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am