Գիշերը վթարի արդյունքում Նաիրի բժշկական կենտրոն տեղափոխված երգչուհի Շուշան Պետրոսյանի առողջական վիճակն այս պահին կայուն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Անատոլի Գնունին: «Երգչուհին հիվանդանոց է տեղափոխվել գիշերը` փակ գանգուղեղային տրավմայով: Այս պահին վիճակը կայուն է, ինքը գիտակից է, իսկ թե քանի օրից դուրս կգրվի դժվար է ասել, դինամիկ հսկողությունը թույլ կտա հետագայում դա պարզել»:
Այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում են գտնվում երգչուհու կոլեգաներն ու ընկերները` այդ թվում Հրաչ Քեշիշյանը, Միքայել Պողոսյանը, Անահիտ Սիմոնյանը, Հայկոն, Արամոն եւ այլք:
Երգչուհու առողջական վիճակով մտահոգ` բժշկական կենտրոն էր այցելել նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ասեց, որ առավոտյան հեռախոսով խոսել է նրա հետ, իսկ այժմ այստեղ է տեսակցության համար:
Շուշան Պետրոսյանի ամուսինը` Արման Հարությունյանն նշեց, որ երգչուհին չի հիշում վթարի մանրամասները, նա իրեն թույլ է զգում եւ դեղերի ազդեցության տակ է:











