Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է հարբած մի մարդ իր Oldsmobile Cutlass մակնիշի ավտոմեքենայով մտել Քալիֆորնիայի առեւտրի սրահներից մեկը, կոտրել խանութի պատուհանները, հարվածել սեղանիկների վրա դրված մթերքին եւ հետո փորձել վրաերթի ենթարկել  խանութում գտնվող հաճախորդներին:

Պատահարի տեսագրությունը համացանցում տարածել է ոստիկանությունը:

Տեսագրությունում երեւում է` ինչպես է 33-ամյա Հաամիդ Զեյդը մեքենան վարում հաճախորդների վրա, որոնք խուճապահար այս ու այն կողմ են փախչում, որպեսզի վրաերթի չենթարկվեն:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ Զեյդը հետո դուրս է եկել մեքենայից ու բութ գործիքով սկսել է հարվածել հաճախորդներին:

Մեկ մարդու տեղափոխել են հիվանդանոց, իսկ Հաամիդ Զեյդին ձերբակալել են: