Չիկագոյի բնակչուհի Սարա Մեսին, ով, իր խոքսով, երկրում ամենախոշոր կազմվածքով կինն է, անձնական կյանքում խնդիրներ չունի: Նա երկու երեխա ունի եւ ինտերնետ երկրպագուների մի մեծ բանակ: 200 կիլոգրամ քաշ ունեցող Մեսիի դժվարությունները սկսվում են այն ժամանակ, երբ պետք է հագուստ ընտրի, հաղորդում է Mirror-ը:
33-ամյա ամերիկուհու կոնքի լայնությունը երկու մետրից էլ ավել է: Նա դժվարությամբ է անցնում դնռերի միջով եւ հաճախ է իրերը կոտրում, երբ նստում է դրանց վրա: 1200 դոլարի չափով հաշմանդամության նպաստ ստանալով՝ գումարի կեսը Մեսին ամսեկան ծախսում է հագուստի վրա: Կինը կրում է 10XL չափի հագուստ, իսկ այդպիսի հագուստ պետք է հատուկ պատվիրել, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Սարա Մեսիի խոսքով՝ ճարպակալման հակվածությունը ժառանգական է, ուստի ոչինչ չի կարող անել: Մանկության տարիներին մշտապես ծաղրի էր ենթարկվում համադասարանցիների կողմից, սակայն ժամանակի ընթացքում ամերիկուհին սովորել է ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա:
Այժմ նա ինտերնետ երկրպագուների մի ամբողջ բանակ ունի, հատուկ որոնց համար համացանցում Մեսին նկարներ է բեռնում: Ամեն շաբաթ նա զբաղվում է մարզիչի հետ՝ փորձելով պահպանել կազմվածքը:











