Նոր տարին սկսել է իր հաղթարշավը: 2014 թվականն առաջինը դիմավորել են Կիրիբատի եւ Ֆիջի կղզիները, որոնք գտնվում են Օվկիանիայում: Ահռելի հրավառություններով են Նոր տարին դիմավորել Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում:
Ավանդաբար, ամենամեծ միջոցառումները տեղի են ունենում Սիդնեյի կամրջին եւ օպերային թատրոնի մերձակայքում:
Առաջաիններից մեկը շամպայնի շշերը բացում են նաեւ Ռուսաստանում՝ Չուկոտկայում եւ Կամչատկայում, հաղորդում է Facenews.ua-ն:
Ճապոնիայում եւ Կորեայում, ըստ ավանդույթի, ամանորի գիշերը ընդունված է շատ ծիծաղել: Չինացիները պետարդներ են կրակում՝ վանելով չար ոգիներին:











