Նյու Յորքի բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, իսկ մյուսի վիճակը գնահատվում է ծանր:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ հրդեհը տեղի է ունեցել Մանհեթթընում, 42 հարկանի շենքի 20-րդ հարկում:

Ոստիկանությունը պարզել է զոհվածի ինքնությունը` 27-ամյա Դանիել ՄքՔլանգ: Նա եղել է դրամատուրգ եւ գեղարվեստական գրող:

Դանիելին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Շուրջ 200 հրշեջներ են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջները մարդկանց հրահանգել են մնալ իրենց բնակարաններում եւ խուճապի չմատնվել, բայց ոչ բոլոր բնակիչներն են ենթարկվել հրահանգին:

Շատերին տարհանել են, իսկ հարակից փողոցի երթեւեկությունը մոտ մեկ ժամ փակ է եղել:

Հրդեհի պատճառները դեռ չեն պարզել: