Տունը զարդարելիս 55-ամյա չինացի տղամարդը չի զգացել` ինչպես է 8 սանտիմետրանոց մեխը մտել իր ակնախոռոչը:
Sky News-ին Յանգը պատմել է, որ երբ միացրել է կտրող գործիքը, դրա մեջ եղած մեխը թռել է ու մտել իր գլխի մեջ եւ մաշկի վրա փոքրիկ անցք առաջացրել:
Դեպքից որոշ ժամանակ անց Յանգը իրեն լավ չի զգացել եւ նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հիվանդանոցում նրան ենթարկել են համակարգչային տամոգրաֆիայի հետազոտության եւ պարզ է դարձել, որ տղամարդու գանգի մեջ մեխ է խրված:
Մեխը հեռացնելու համար Յանգին ենթարկել են վիրահատության:
Յանգի վիճակն այժմ կայուն է: Նրա տեսողությունը չի վնասվել:











