Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, բայց քաղաքացիների մեծ մասը դեռ չի որոշել, թե որ կենսաթոշակային ֆոնդում է ստիպված լինելու ներդնել իր աշխատավարձի 5 տոկոսը։
Հարցման միջոցով NEWS.am-ը պարզել է, որ քաղաքացիների մեծ մասը դեմ է պարտադիր բաղադրիչին և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու է ստիպված, որպեսզի չընտրեն իր փոխարեն։
Հարցման մասնակիցների մի մասն էլ ընտրությունը թողնելու է համակարգչին, որովհետեւ չի վստահում ֆոնդերից եւ ոչ մեկին։
«Մեկ ա՝ էս պետությունը նենց ա, որ ոնց ուզեն, տենց էլ պիտի անեն»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը:
Հարցախույզի մասնակիցներից շատերի կարծիքով՝ նոր համակարգը ընդամենը ժողովրդին թալանելու հերթական մեխանիզմն է։
«Փող կորզելու միջոց ա վարչապետի կողմից: Վարչապետին ասեք՝ հերիք ա մուրացկանություն անես, մեծ մարդ ես»,- NEWS.am-ին ասաց մի երիտասարդ, որը նշեց, որ չի պատրաստվում կենսաթոշակային ֆոնդ ընտրել։











