Մինչ միլիոնավոր բրիտանացիներ տառապում են երկրի հարավը պատուհասած ջրհեղեղի պատճառով, էքստրիմի սիրահարները զվարճանում են եւ ջրով ծածկված փողոցներում սերֆինգով զբաղվում:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես է անգլիացի երիտասարդը մեքենայից ամրացված պարանով սերֆինգի տախտակով ընթանում ջրի վրայով և նույնիսկ հասցնում է տեսագրել իր քաջագործությունը:











