ՀԱՀ Հարավ-արեւմտյան համալսարանի գիտնականներին հաջողվել է ոչ միայն տեսնել, այլեւ տեսագրել, թե ինչպես են վագրաձկները որսում ջրի մակերեսին կանգնած ծիծեռնակներին:
Հայտնի է, որ ձկների որոշ տեսակներ որսում են ջրի վրա կանգնող փետրավորներին, սակայն նախկինում որեւէ ապացույց չկար, որ ձկները կարողանում են թռչուններին բռնել թռիչքի ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով BBC-ն:
Ամառային դիտարկումների ընթացքում գիտնականներն ուշադրություն են դարձրել վագրաձկների արտառոց պահվածքի վրա: Պիրանյաների այդ ցեղակիցը հասնում է մինչեւ մեկ մետրի եւ կշռում 30 կգ, ունի շատ սուր ատամներ: Նրանք թռչում էին ջրից՝ ծիծեռնակներ բռնելու: Ընդ որում, նման ակտիվություն նկատվում էր առավոտյան ժամերին:











