Իրանի հարավում՝ գերեզմանանման փոսի մեջ, 80-ամյա ծերունի է ապրում, որը 20 տարեկանից ի վեր չի լվացվել: Ամու Հաջին վստահ է, որ ավելորդ մաքրակենցաղությունը հիվանդությունների է հանգեցնում:

Նրա տունը Իրանի հարավային Ֆարս նահանգի Դեյգա գյուղի մոտ է գտնվում: Նրա խոսքով՝ մի անգամ երիտասարդների մի խումբ իրեն առաջարկել է ցնցուղ ընդունել, բայց բարեբախտաբար հաջողվել է խուսանավել:

Այդ մարդը սնվում է մնացորդներով, կենդանիների կղանքով լիցքավորված  ծխամորճ է ծխում եւ օրական հինգ լիտր ջուր խմում յուղի ժանգոտած ամանով, հայտնում է The Tehran Times-ը:

Նրա ամենասիրած ուտեստը նեխած խոզուկն է:

Հաջիի խոսքով՝  ինքը երբեմն մեքենայի կողային հայելիներից է օգտվում՝ իրեն կարգի բերելու համար:

Եթե ցանկանում է սանրվածքը կարգավորել, մազերն այրում է: Ցնցոտիներ է հագնում, իսկ ցրտին զինվորական հին սաղավարտ է կրում:

Ամու Հաջին գերազանցել է հնդիկ Քալիաշ Սինգհի ռեկորդը, որը 38 տարի չի լվացվել: