Չինաստանը գաղտնի կերպով սեփական ավիակիր է կառուցում։ Այս մասին տեղեկացրել է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ Չինաստանն արդեն ունի նման նավ՝ Լյաոնինը, որը վերջերս 37-օրյա փորձարկումներ է անցել Հարավչինական ծովի ակվատորիայում։ Սակայն Չինաստանն այն կառուցել էր նախկին խորհրդային ծանր «Վարյագ» ավիակրի հիմքով, որը Ուկրաինայից գնվել էր նախորդ դարի 90-ականներին։
Չինական առաջին ավիակիր Լյաոնինն առաջին անգամ նավահանգիստը լքել էր զորավարժություններին մասնակցելու եւ գիտական փորձարկումներ անցկացնելու համար։
Նախկինում Չինաստանը հերքել էր երկրորդ ավիակրի կառուցման լուրը։











