Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ջրհեղեղի հետեւանքով 30 հազար մարդ լքել է ջրի տակ անցնած տունը: Ջրհեղեղի հետեւանքով յոթ մարդ է զոհվել:
Անձրեւների սեզոնին բնորոշ ջրհեղեղը Ջակարտայում սկսվել է հունվարի 12-ին, ու արդեն շաբաթվա կեսին հսկայական մեգապոլիսի մի շարք շրջաններում ջրի մակարդակը կազմում է 20 սմ-ից մինչեւ մեկուկես մետր: Հունվարի 19-ի գիշերը ուժեղ անձրեւներից հետո քաղաքում հոսող գետերում ջուրը բարձրացել է եւ մոտեցել է ծայրահեղ մակարդակի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինդոնեզիացի օդերեւութաբանները կարծում են, որ առաջիկա գիշերը երկրի մայրաքաղաքում նոր անձրեւներ կտեղան, իսկ անձրեւների սեզոնի գագաթնակետը կանցնի փետրվարի սկզբից ոչ շուտ:
Անցյալ տարի Ջակարտայում սեզոնային ջրհեղեներին զոհ էր գնացել 20 մարդ:











