YouTube-ում հայտնվել է սարսափելի վթարի տեսագրությունը, որ տեղի է ունեցել օրերս, Ռուսաստանի Պերմի երկրամասում: Նախնական տվյալներով, վթարի մեղավորը ուղերթային ավտոբուսի վարորդն է: Ավտոբուսի ճանապարհին խափանված մեքենա է հայտնվել, որը վարորդը ժամանակին չի տեսել:
Իրավապահների տվյալներով, Chevrolet մակնիշի մեքենայում երեք մարդ է եղել, որոնք ծանր վնասվածքներ են ստացել: Ավտոբուսի վարորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ավտոբուսում դեպքի պահին ուղեւորներ չեն եղել:











