Կիեւի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակիցները գրոհում են արգելափակոցները, որ տեղադրված են կառավարական շինությունների շուրջ:
Ցուցարարները ոստիկանության աշխատակիցներին եւ ներքին զորքերի ծառայողներին գրոհում են փայտերով եւ ծխանռնակներ են նետում: Ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ են նետում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ցուցարարները գրավել են ոստիկանական հինգ, դատարկ ավտոբուսներ: «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ իրավապահների դեմ ուժային գործողություններից՝ հայտարարելով, որ դա կարող է «Բերկուտի» հակազդեցությունը հարուցել: Նա խոստացել է բանակցել, որ ցուցարարներին թույլ տան մոտենալ Գերագույն Ռադային:
Ակտիվիստների բախումները ոստիկանների հետ սկսվել են Անկախության Մայդանում ժողովրդական վեչեից հետո, որին մի քանի հարյուր հազար մարդ է մասնակցել:











