Կիեւում շարունակվում են ցուցարարների եւ ոստիկանների բախումները, իրավապահները ջրցան են օգտագործել:
Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ի թղթակիցը, ջրի շիթը բաց են թողել մարդկանց գլխի վրայով, այլ ոչ նրանց վրա, քանի որ ոստիկանական ավտոբուսները, որոնցով փակել են փողոցները, թույլ չեն տալիս հնդհուպ ջրով հարվածել ցուցարարներին: Ոստիկանությունն անընդհատ կրակում է գազային նռնակներով:
Ցուցարարները, որոնք փորձում են ճեղքել կառավարական շենքերի առջեւ գտնվող արգելապատնեշը, վառել են ոստիկանական մի ավտոբուս:











