Հարավային Ուելսում թմրադեղերի ազդեցության տակ գտնվող տղամարդը հարսանյաց սրահից 5000 ֆունտ արժողությամբ հարսի զգեստներ է գողացել և երբ առավոտյան արթնացել է ու տեսել, որ շրջապատված է ճերմակ զգեստներով, անակնկալի է եկել:
Ճանապարհներին տեղադրված տեսախցիկները ֆիքսել են` ինչպես է 36-ամյա Լեսլի Հոուլեթը 6 զգեստ գրկած օրորվելով քայլում փողոցում:
South
Դատարանում Լեսլի Հոուլեթը դատավորին ասել է, որ ոչինչ չի հիշում:
Նրան գրավի դիմաց բաց են թողել ու զգուշացրել, որ պետք է հեռու մնա քաղաքի կենտրոնական խանութներից:











