Նախորդ տարվա դեկտեմբերին սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի գումարը քաղաքացիները մեծ մասը հունվարի 20-ի դրությամբ կամ դեռ չի վճարել, կամ մասամբ է վճարել։ Երեւանում NEWS.am-ի անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը խոստովանեց, որ կոմունալ նման մեծ ծախսեր ընտանեկան բյուջեով նախատեսված չէին։

Մի մասը պարտք է վերցրել ծանոթներից, մյուսները՝ գումար խնդրել արտասահմանում բնակվող բարեկամներից։

Հարցման մանսակիցները հիմնականում դժգոհ են նաեւ գազի որակից։