Ուկրաինայի ՆԳՆ-ն տեսագրություն է հրապարակել, որտեղ պատկերված են «Բերկուտի» ու ներքին զորքերի այրվող մարտիկներ: Տեսգրությունը ֆիքսել է Կիեւի Գրուշեւսկի փողոցի իրադարձությունները:
Նախարարության տվյալներով՝ Ներքին գործերի մարմինների 119աշխատակիցներ արդեն դիմել են բուժօգնության, նրանցից ութսունը հիվանդանոց են տեղափոխվել, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:











