Ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս իմանալ՝ ինչպես է ընթանում հղիությունը, երեխայի սեռը, ինչպես նաեւ նրա մոտ շեղումների առկայությունը: Սակայն ուլտրաձայնային խոր սկանավորումը կարելի է նաեւ այլ նպատակի ծառայեցնել՝ պտղի 3D մոդելը տպելուն:
Հենց նման ծառայություն է առաջարկում 3D Babies ընկերությունը: Դրա մասնագետներն օգտագործում են ուլտրաձայնային սկանավորումը, որը հետո 3D-տպիչով տպում են երեք հնարավոր մասշտաբներով:
Մոդելի չափն ընտրելուց հետո հաճախորդներն ընտրում են մաշկի գույնը եւ արգանդում զբաղեցրած դիրքը:
Իսկ ում համար տհաճ է տանը սեփական երեխայի մոդելն ունենալը, ընկերությունն առաջարկում է պատվիրել նորածնի մոդելի տպագրումը, որը կարվի նրա նկարների հիմքով: Ամբողջ մեծությամբ մոդելը տպելը կարժենա 600 դոլար, իսկ ամենափոքրը՝ 200, հայտնում է NEWSru.com-ը:
Հարկ է նշել, ամերիկացիները այս ոլորտում առաջամարտիկ չեն: Դեւեւս 2012թ. հայտնի էր դարձել, որ համանման ծառայություններ է առաջարկում ճապոնական Fasotec ընկերությունը՝ 1200 դոլարով 10 սմ-անոց սաղմեր տպելով, հիշեցնում է The Daily News-ը:











