Չինացի արվեստագետ Լի Հոնգբոն թղթի հազարավոր շերտերից քանդակներ է ստեղծել, որոնք առաջին հայացքից թվում է, թե կարծր են, մինչդեռ դրանք ձգվում են, հեշտությամբ կորցնում ու վերականգնում իրենց տեսքը։
38-ամյա քանդակագործը թղթի շերտերը սոսնձում է իրար, հետո կտրտում է ու քանդակում։
Reuters-ի փոխանցմամբ, միայն քանդակի գլուխը պատրաստելու համար Լիին թղթի 5000 շերտ է անհրաժեշտ լինում:
Այժմ նրա քանդակները ցուցադրվում են Նյու Յորքում։











