Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը ինտերնետ-օգտագործողների ու հեռուստադիտողի առաջ արտասովոր կերպով է ներկայացել: Ավելի շուտ՝ մի շարք նոր կերպարներով: Իր կայքը գովազդելով՝ նա հագել է փայլաթիթեղից գլխարկ, կրել է վամպիրների ատամներ, ձեռքն է վերցրել հսկայական սառնաշաքար ու հագել ճուտիկի հագուստ:
Աղքատության ու հիվանդությունների վերաբերյալ իր զեկույցին ավելի շատ հանդիսատեսի ուշադրություն գրավելու համար Գեյթսը եկել է ամերիկյան թոք շոուի եթեր: Այնտեղ նա պատմել է իր կայքի մասին: Հաղորդավարը հարցրել է, թե ինչպես է Գեյթսը մտադիր ուշադրություն գրավել: Ի պատասխան միլիարդատերը նշել է, որ դրա գլխավոր գրավականը «վարակիչ» տեսագրությունն է, իսկ նման բան նա արդեն ունի: Դրանից հետո քառասուն վայրկյանանոց տեսագրությունը հեռուստաեթեր է թողարկվել, հաղորդում է «Ռոսսիա-24»-ը:
Բիլ Գեյթս. Մինչեւ 2035թ. աշխարհում աղքատ երկրներ գրեթե չեն լինի











