Իսպանիայում Սյերա Նեւադա հանգստավայրում գտնվողն El Lodge շքեղ հյուրանոցը, որի մեկ համարը արժե օրական 500 եվրո, ամբողջությամբ ոչնչացել է կրակից՝ ռուս հաճախորդների անփութության պատճառով: թանկարժեք փայտից կառուցված հյուրանոցը այրվել է րոպեների ընթացքում:
Ենթադրաբար, այրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հյուրանոցի այցելուներից մեկը չի հետեւել համարի բուխարիին: Ինչպես հաղորդում է The Local պարբերականը, հյուրանոցից տարհանվել է 42 մարդ:
Բարեբախտաբար, ամեն ինչ ավարտվել է առանց մարդկային կորուստների, սակայն հյուրանոցն այրվել է: Հյուրերին տեղափոխել են այլ հյուրանոցներ:
Որոշ տվյալների համաձայն՝ հյուրանոցի երկրորդ հարկում ռուսներ են մնացել, որոնք էլ հենց հրդեհի պատճառ են դարձել:











