Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է Անգլիայի Լեստեր քաղաքի «Ռամգարիա Սիքխ» տաճարի տանիքը կայծակի հարվածից փլուզվել ու ընկել տաճարի ներսում երգող հավատացյալ կանանց վրա։
Mirror-ը տեղեկացնում է, որ կայծակի հարվածից րոպեներ առաջ տաճարում հարսանիք են նշել: Բարեբախտաբար, կայծակը հարվածել է այն ժամանակ, երբ բոլոր հյուրերն արդեն հեռացել էին:
Տաճարում այդ պահին միայն մի քանի տարեց կանայք էին, որոնք նստած երգում էին:
Կանանցից մեկն ասել է, որ իրենք ամպի գոռոց են լսել ու վայրկյաններ անց տանիքը փլուզզել է, բայց ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:











