Համացանցում տարածվել է տեսագրություն, որում երևում է` ինչպես է տղամարդը գինում շիշը դատարկում ընդամենը 4 վայրկյանում:

Մինչև խմելը տղամարդը, որի մասին հայտնի է միայն այն, որ նրա անունը Ջո է, մի քանի ձողիկ է դնում շշի մեջ, որոնց շնորհիվ շշի մեջ օդ է լցվում և հեղուկն ավելի արագ  է սպառվում:

Հետո Ջոն շիշը դնում է բերանը, 4 վայրկյանում դատարկում ամբողջ գինին և շիշը արագ դնում սեղանին:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ փորձագետները դատապարտել են տեսագրությունը` ասելով, որ դա վտանգավոր է:

Նրանք նաև զգուշացրել են, որ տեսագրությունը կարող է վնասել Ջոյին, եթե ապագա գործատուները տեսնեն այն: