Լողի նորվեգացի սիրահարը ստորջրյա ճանապարհորդությունների համար գտել է նոր միջոց: Սիմոն Սիվերթսենը ստեղծել է երկու թեւանի խորամանկ սարքավորում «Սաբվինգ» անվամբ, որը քարշակվում է նավակի օգնությամբ ու թույլ տալիս մարդում լողալ ջրում ինչպես ձուկը:

Սարքավորումն ամրացվում է նավակին Dyneema ամուր ճոպանի օգնությամբ եւ կառավարվում է երկու թեւերի կողմից, որոնք առանձին-առանձին թեքվում են: Որեւէ դիրքում դնելով՝ լողորդը կարող է զանազան շարժումներ ու հնարքներ կատարել: Մարդն այս սարքի օգնությամբ կարող է լողալ 4-8 կմ/ժ արագությամբ:

Ընդ որում՝ լողորդը պետք է կարողանա շունչը պահել, քանի որ Սիմոնն առաջարկում է միայն դիմակ: Սակայն ամեն պահի լողորդը կարող է ջրի մակերես բարձրանալ, շունչ քաշել, թեւերին համապատասխան ուղղություն տալ:

Նշվում է, որ սկսնակները, որպես կանոն, ջրի տակ են անցկացնում 10-15 վայրկյան՝ սուզվելով մինչեւ 3 մետր:

Նորվեգացու ստեղծած սարքավորումն արժե 490 դոլար հիմնական տեսակի դիմաց, իսկ ստորջրյա լողի սիրահարների համար՝ 895 դոլար: Գոյություն ունեն մի շարք աքսեսուարներ, որոնք կարող են ամրացվել հարթակին, այդ թվում նաեւ լուսավորման համակարգ մութ ջրերի համար եւ տեսախցիկ, հաղորդում է FederalPost-ը: