Իտալիայի հյուսիսում ժայռից պոկված հսկայական քարերը քանդել են 300-ամյա ամբարը:
Մոտ 4000 խմ ծավալով քարը պոկվել է ժայռից, գլորվել, քանդել ամբարը, հասել խաղողի այգի և կանգ առել մեկ այլ հսկա քարի կողքին, որն այգում հայտնվել էր նախորդ սողանքի հետևանքով:
Եվս մեկ քար էլ գլորվելով հասել է շենքի մոտ ու ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա կանգ առել:
Daily Mail-ը հաղորդում է, որ սողանքը միլիոնավոր եվրոների հասնող վնաս է պատճառել:
Բարեբախտաբար, սողանքի հետևանքով ոչ ոք չի վնասվել: Բնակիչներին տարհանել են, քանի որ երկրաբանների կարծիքով հնարավոր է, որ էլի սողանք լինի:











