Մոսկվայում 57 տարեկան հասակում մահացել է «օրենքով գող» Թեմուրի Միրզոեւը՝ Դեդ Հասանի ազգականը, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Թիմուր Սվերդլովսկի:

Թբիլիսիում ծնված Միրզոեւը թագադրվել է 1974թ. Վրաստանում: Նա չորս դատվածություն է ունեցել գողությունների, խուլիգանության, թմրանյութերի եւ զենքի պահման մեղադրանքներով՝ ընդհանուր առմամբ 13 տարի անցկացնելով ազատազրկման վայրերում, հայտնում է «Պրայմ Քրայմը»:

80-ականներին նա զրկվել էր կոչումից, սակայն 1992թ. Դեդ Հասանը, ով նրա հարազատ քեռին էր, վերականգնել էր իրավունքները ու թողել Ուրալում որպես իր էմիսար:

20 տարուց ավելի նա հավատարմորեն ծառայել էր Հասանին, իսկ ձերբակալություններից հաջողվել էր խուսափել՝ շնորհիվ տուբերկուլյոզի եւ այլ հիվանդությունների: