Երեխան երեքուկես ամիս շուտ է ծնվել: Հայրը հուզիչ հոլովակ է պատրաստել նրա կյանքի առաջին տարվա մասին:

Ամերիկացի լուսանկարիչ Բենջամին Միլլերը կնոջ՝ Լինդսիի ծննդյան օրը հուզիչ նվեր է մատուցել՝ տեսահոլովակ իրենց վաղաժամ ծնված որդու կյանքի մասին: Երեխայի քաշն ընդամենը 600 գրամ է եղել:

Բենջամինի խոսքով՝ Vimeo-ում եւ YouTube-ում նյութը դիտել է 22 մլն մարդ:

Բենջամինն ու Լինդսին իրենց օրինակով եւս մեկ անգամ ապացուցել են, որ սերը, ապրելու կամքը եւ լավ բժիշկներն ընդունակ են հաղթահարել անգամ անհաղթահարելի թվացող խոչընդոտները: