Գերմանիայի զինվորականները փոքրիկ սյուժե են նկարահանել Leopard տանկի արտակարգ արգելակման հնարավորությունների մասին: Ներկայումս YouTube-ում այդ տեսանյութի դիտումների թիվը անցել է 2,3 մլն-ից:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես առաջին պլանում հետեւից կողմով ճանապարհին կանգնած են համազգեստավոր մի քանի տասնյակ երիտասարդ մարդիկ: Այդ պահին անկյունից հայտնվում է արագ ընթացող մեքենան եւ ուղղվում դեպի մարդիկ: Ամենավերջին պահին տանկն սկսում է արգելակել եւ կանգ է առնում «կենդանի շղթայից» բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա:

Հետաքրքիր է, որ երիտասարդների մեջ նաեւ աղջիկներ են եղել, որոնցից ոչ մեկի նյարդերը տեղի չի տվել: