Սիդնեյի «Կառլայլ քասլ» հյուրանոցի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են հյուրանոցի պանդոկում շրջող խորհրդավոր ուրվականներին և այնտեղ տեղի ունեցող անբացատրելի երևույթները:
Հյուրանոցի աշխատակիցներն ականատես են եղել` ինչպես են գինու շշերն ու բաժակները թափվում գետնին, չնայած դրանց կողքին ոչ ոք չի եղել:
Հյուրանոցի ներկայացուցիչն ասել է, որ ուրվականները լավ ճաշակ ունեն, քանի որ նրանց թիրախը եղել են միայն թանկարժեք կարմիր գինիները:
Աշխատակիցները նաև նկատել են` ինչպես են պանդոկում լույսերը տատանվում և սրահում տարօրինակ շողքեր պտտվում:
Ըստ Daily Mail-ի, կարծիք կա, որ դա 1990-ականներին հյուրանոցում աշխատած Ծեր Փիթերի կամ սեփականատիրոջ հոր ուրվականը կարող է լինել։
Հյուրանոցի սեփականատերն ասել է, որ հյուրանոցում նման տարօրինակ երևույթներ հաճախ են կատարվում։











