Փետրվարին ԱՄՆ դեսպանատան ծրագրերում կլինի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների թեման: Այս մասին իր տեսաուղերձում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Նա հայերեն իր ուղերձում, մասնավորապես, ասում է.
«Այս տարի ուզում եմ իմ բլոգում ավելի շատ խոսել հայերեն: Փետրվարին ԱՄՆ դեսպանատան ծրագրերում կլինի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների թեման: Ժողովրդավարության մեջ շատ կարեւոր է նրանց սոցիալական ներառման հարցը: Անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելիությունից, հաշմանդամությունից, կրոնից կամ սեռական կողմնորոշումից անձը պետք է ունենա իրավունք մասնակցել քաղաքական, սոցիալական եւ տնտեսական կյանքին:
Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի գործընկեր, պատրաստ է խթանել ժողովրդավարական արժեքները, որպեսզի հնարավորություններ լինեն բոլորի համար:
Շատ շնորհակալություն, հուսով եմ կհանդիպենք Twitter-ում եւ Facebook-ում»:











